Կարծիք

11.12.2019 15:26


Մինչև հարկատուների հաշվին 700 հազար դոլարանոց Ամանորի հանդես չանենք` Բրեգովիչի մասնակցությամբ, Հայաստանում ներդրումներ չեն լինի

Մինչև հարկատուների հաշվին 700 հազար դոլարանոց Ամանորի հանդես չանենք` Բրեգովիչի մասնակցությամբ, Հայաստանում ներդրումներ չեն լինի

Մինչեւ հարկատուների հաշվին 700 հազար դոլարանոց Ամանորի հանդես չանենք` Բրեգովիչի մասնակցությամբ, Հայաստանում ներդրումներ չեն լինի

«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում։ Այդ միջավայրը, որ ստեղծվում է, առաջին հերթին հենց սոցիալապես անապահով մարդկանց համար է». Նիկոլ Փաշինյան, 11.12.2019թ.

Բա ի՞նչ էիք կարծում...
Այն, ինչը լույսի պես պարզ` ապացուցման կարիք չունեցող աքսիոմատիկ ճշմարտություն էր ընդդիմադիր Փաշինյանի համար, տրամաբանական որեւէ հիմնավորում, բացատրություն չունի` բացարձակապես խորթ եւ անհասկանալի է վարչապետական բարձունքից «մեծ-մեծ բրթող», «Հիսուսի բարդույթը» բարձրաշխարհիկ վայելքների, 350 հազար դոլարանոց չարտերային թռիչքների, հարկատուների փողերով սեփական կեցավայրն «ընդամենը» 2 միլիոն դոլարով «համեստի մեջ» վերանորոգելու եւ այլ շվայտությունների հետ հաջողությամբ համատեղող Փաշինյանի համար, որի սիրտը հիմա էլ Բրեգովիչի մասնակցությամբ նախադեպը չունեցող 700 հազար դոլարանոց Նոր տարվա «շքեղ» հանդես է ուզում։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ 2018 թ. «քայլելով հեղափոխության առաջնորդի ուղեղում եւ, իհարկե, կյանքում տեղի ունեցած հեղափոխական «պերֆորմանսի» մասին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը