Աշխարհ

09.12.2019 22:40


Ֆեմինիստները Թուրքիայում. «Բռնաբարողը դուք եք, սպանողը դուք եք, ոստիկաննե´ր, դատավորնե´ր և նախագա´հ»

Ֆեմինիստները Թուրքիայում. «Բռնաբարողը դուք եք, սպանողը դուք եք, ոստիկաննե´ր, դատավորնե´ր և նախագա´հ»

Ստամբուլի Քադըքյոյ (պատմ.՝ Քաղկեդոն) թաղամասում ոստիկանությունը արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել է Թուրքիայի «Կանանց» ժողով կոչվող ֆեմինիստական կազմակերպության ցույցը։

Կանանց նկատմամբ գործադրվող բռնության դեմ պայքարի օրվան նվիրված միջոցառման ժամանակ կին ցուցարարների կողմից հնչեցված կարգախոսերը դարձել են ոստիկանության միջամտության առիթ։

Ֆեմինիստ ցուցարարները պետությանը մեղադրել են կանաց դեմ բռնությունը խրախուսելու մեջ՝ բղավելով. «Բռնաբարողը դուք եք, սպանողը դուք եք, ոստիկաննե´ր, դատավորնե´ր, պետությու´ն և նախագա´հ»։

Այս վանկարկումներից հետո ոստիկանները հրահանգել են ցուցարարներին ցրվել։ Հրահանգին չենթարկվող ֆեմինիստ կանանց դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և բռնի ուժով ցույցը ցրել։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը