Կարծիք

09.12.2019 18:52


Ուղիղ մեկ տարի առաջ հասարակությանը մատուցված ստերը տվեցին իրենց արդյունքը

Ուղիղ մեկ տարի առաջ հասարակությանը մատուցված ստերը տվեցին իրենց արդյունքը

Ուղիղ մեկ տարի առաջ հասարակությանը մատուցված ստերը տվեցին իրենց արդյունքը։
Գործադիր իշխանությունը բռնազավթածներն Ազգային ժողովը շրջափակելուց ու անօրինական պահանջներ ներկայացնելուց հետո նշանակեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ու ինչպես ցանկացած անօրեն քայլ, այս մեկը ևս, իշխանությունը բռնազավթացների կողմից փաթաթված էր թավիշի մեջ։

Երկրային բոլոր մեղքերի մեջ մեղադրվող նախորդ գումարման ԱԺ-ն, պարզվեց, որ վատը չէր, վստահության հետ խնդիր չուներ։
Բայց մի բանում անառարկելիորեն մեղավոր էր՝ հայտնվել էր գործադիրը բռնազավթացների ճանապարհին և խոչընդոտում էր օրենսդրի զավթմանը։

Ու ինչքան էլ վառ լինի վիճակագրական ծառայության աշխատակիցների երևակայությունը, միևնույն է, ակնհայտ է, որ Հայաստանում ներդրումներ գրեթե չկան, օտարերկրյա գործարարների համար Հայաստանը չդարձավ գործարարական նոր ուղղություն։

Մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ ստերի ու թավիշի համակցությունը ընդամենը փշերի ձուլվածք էր։

Ու այդպես շարունակվելու է, քանի դեռ ՀՀ գիտակից քաղաքացիները չեն ուղղել 2018 թվականին գործած սխալները։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը