Կարծիք

09.12.2019 17:46


Ինչքան ցածր աշխատավարձով մարդ գտնեք, «փռեք ասֆալտին», որ մտքով չանցնի «թփրտա»

Ինչքան ցածր աշխատավարձով մարդ գտնեք, «փռեք ասֆալտին», որ մտքով չանցնի «թփրտա»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանը, շատ հետաքրքիր միտք արտահայտեց. «Հայաստանում նախարարների, փոխնախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձ-վճարումների բարձրացումը չի արվել կոռուպցիան կանխարգելելու իմաստով»:

Հարգելի «ժողովրդի վարչապե՛տ», ողջունելի է, որ չափից շատ անկեղծ եք:

Շարունակելով կամ ավելի անկեղծանալով ասաց. «Դա արվել է ոչ թե կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները մեկուկես միլիոն դրամով, ինչպես նաև մեր փորձը ցույց է տալիս, չի բավարարվելու: Դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով: Երբ որ հնարավոր այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար ձերբակալենք, կալանավորենք, դատապարտենք, այդ ժամանակ խղճի խայթ չունենանք ընդհանրապես, չասնեք, որ այս մարդուն այնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրել»:

Պահոոո, փաստորեն, եթե մարդ ստանում է ցածր աշխատավարձ, ապա անպայման պիտի ներքաշվի կոռուպցիոն գործարքի մեջ: Այսինքն՝ ՀՀ-ում յուրաքանչյուր միջին վիճակագրական մարդ «քայլող կոռուպցիոն վտանգ» է: Ինչքան ցածր աշխատավարձով մարդ գտնեք, «փռեք ասֆալտին» (վարչապետի բառապաշարից), որ մտքով չանցնի «թփրտա»:

Եվ այսպես, եթե մարդ կաշառք վերցնի ու նրան բռնեն, հանգիստ կարող է ասել, որ իր աշխատավարձն, ասենք, 100-150 հազար է, ու «խղճի խայթից» ելնելով՝ նրան բաց կթողե՞ն:

Պատկերացնո՞ւմ եք, նախկինում նման բան ասվեր: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնը կպայթեցներ:

Չէ՛, ընկերներ, չեղավ, էս անգամ էլ չստացվեց: Ուրիշ, ավելի համոզիչ մի բան մտածեք խղճի խայթը չանցավ:

#խղճիխայթԿԱՌԼ #չէմիչէ #կոռուպցիաչկա #բարձրաշխատավարձկա #կուզե՞ս

Ռոզի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը