Լրահոս

06.12.2019 11:00


Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով Բագրատունյաց օղակում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր

Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով Բագրատունյաց օղակում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր

Նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 ՕՕ 098 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց օղակում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը