Քաղաքական

02.12.2019 11:35


Բրատիսլավայում կհանդիպեն Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը

Բրատիսլավայում կհանդիպեն Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։

Կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել ներկա իրավիճակը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել էր նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտեց վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը