Կարծիք

22.11.2019 15:53


Հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը հետևյալ հռետորիկ հարցը կհնչեցնի ԱԺ-ում` «իսկ ադրբեջանցին մա՞րդ է, թե՞ ոչ»

Հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը հետևյալ հռետորիկ հարցը կհնչեցնի ԱԺ-ում` «իսկ ադրբեջանցին մա՞րդ է, թե՞ ոչ»

Էսօր Զախարովան, խոսելով հակամարտության կարգավորման մասին, շեշտել է, որ ԲՈԼՈՐ փախստականներն ու տեղահանվածները պիտի վերադառնան իրենց նախկին բնակավայրերը! Ադրբեջանի պնդմամբ՝ իրենց մոտ արդեն մոտ 1 միլիոն տեղահանված կա, որ պիտի «վերադառնան» Արցախ: Արցախի բնակչությունը էս պահին 150,000 է:

Ու հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը հետևյալ հռետորիկ հարցը կհնչեցնի ԱԺ-ում` «իսկ ադրբեջանցին մա՞րդ է, թե՞ ոչ»: Որտև, եթե տրանսը մարդ է ու կարա հպարտության և հատուկ պաշտպանության առարկա լինի, հնդիկը մարդ է ու կարա Հայաստանում արտագաղթը դադարեցնի, ապա ո՞նց կարա ադրբեջանցին մարդ չլինի: Իսկ դե մարդը, ինչպես գիտեք, բարձրագույն արժեք է, եթե չգիտեք, կարդացեք ՀՀ սահմանադրությունը:

Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ սա ոչ միայն Արցախին է վերաբերվում: Հայաստանի Մասիս քաղաքն ու շրջակա գյուղերը նենց չի որ...

Ու, եթե դուք այս ամենին դեմ եք, դուք ոչ միայն հետադեմ, սերժառոբական, թալանչի, շիզոֆրենիկ եք, այլ նաև օրինախախտ: Հիմնական օրենքի խախտող:

Բարեբախտաբար հիմնական օրենքը հսկող հիմնական դատարանի հիմնական դատավորը դեռևս Թովմասյան Հրայրն է: Սա է երկրի համար մեկ պոստը հիմա:

#փայլուն_հարաբերություններ
#սպանել_Պողոսին

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը