Քաղաքական

21.11.2019 18:25


Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ)

Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, րոպեներ առաջ այս մասին հայտարարեց Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստից հետո։

Վանեցյանն ասել է, որ նիտը նվիրված էր հայկական ֆուտբոլում ստեղծված հարցերի քննարկմանը։ «Իտալիայում մեր հավաքականը աննախադեպ հաշվով՝ 9-1, պարտություն կրեց, որը մեզ համար մտահոգիչ էր եւ պետք էր այդ հարցի լուծումները տրվեին։ Որպես ՀՖՖ նախագահ ես առաջակեցի, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը»,-հայտարարեց Վանեցյանը։

***

News.am-ն էլ հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու գործադիր կոմիտեն ներկայացրին հրաժարական։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարումը եւ առաջիկա մեկ ամսում ՀՖՖ ընդհանուր ժողովի զտումից հետո տեղի կունենա գործկոմի անդամների եւ ՀՖՖ նախագահի ընտրությունը։

Այդ մասին ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո հայտարարեցին ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

ՀՖՖ գործկոմը հաստատել է դեկտեմբերի 23-ին հերթական ժողովի, գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրություն։

Արթուր Վանեցյանը չի առաջադրվի այդ ընտրություններում։

Այս խորագրի վերջին նյութերը