Մեկնաբանություն

21.11.2019 11:01


Նիկոլ Փաշինյանը և չարիքի իշխանությունը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և չարիքի իշխանությունը (տեսանյութ)

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքային դիջեյն էր։ Իսկ մարտի 1–ին դարձավ փողոցային անկարգությունների կազմակերպիչը։

Տեր–Պետրոսյանին իշխանության բերելու համար Նիկոլը բախման տարավ ցուցարարներին՝ դառնալով 10 զոհի և բազմաթիվ վիրավորների պատճառ։ Երբ տեսավ, որ սահմանադրական կարգի տապալումը և իշխանության բռնազավթումը չի ստացվում, ծլկեց դեպքի վայրից ու ընդհատակից դուրս եկավ միայն գործարքի արդյունքում։ Նրան որպես հաճախորդ օգտագործեցին մինչև քաջնազարիզմի հաղթանակը։

Հիմա Նիկոլը վարչապետ է դարձել ու «Հայկական ժամանակ» թերթոնի պես խմբագրում է մեր երկրի անցյալն ու ներկան (ապագայում արդեն իրեն են խմբագրելու, ավելի ճիշտ՝ մերժելու՝ որպես հրապարակման ոչ ենթակա «նյութ»)։ Ընդ որում՝ խմբագրում է սեփական պատկերացումների, դաստիարակության ու մտասևեռումների հանգույն։

Նա ինչ էլ անում է, իր դեմ է դուրս գալիս ու դուրս գալու։

Օրինակ, Իտալիայում նա ասել է, որ 1996–ից սկսած Հայաստանի բոլոր իշխանությունները չարիք են եղել։ Այս առումով մի շարք հարցեր են առաջանում։

1. Եթե 1996–ից, այսինքն՝ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից սահմանադրական կարգի տապալումից հետո, Հայաստանում չարիքի իշխանություն է եղել, ապա ինչպե՞ս է ինքը՝ Նիկոլը, 2008–ին կանգնել այդ չարիքի հիմնադրի կողքն ու զոհերի գնով փորձել նրան բերել իշխանության։ Ինչպե՞ս է Նիկոլը չարիքի իշխանության հիմնադրած Հայ ազգային կոնգրեսում հայտնվել, ինչպե՞ս է Տեր–Պետրոսյանի գլխավորած ցուցակով 2012–ին մտել խորհրդարան։ Ինչպե՞ս է հաճախորդություն արել չարիքի իշխանության մոտ։

2. Նիկոլը 96–ի թեման էլի էր շոշափել ու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս համարել էր ընտրակեղծիքների զոհ։ Բա եթե Մանուկյանը տուժել է 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ինչո՞ւ Փաշինյանը, ով սիրում է անցյալը փորփրել, խմբագրել ու սրբագրել, քրեական գործ չի հարուցում Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ։ Չէ՞ որ 96–ի ընտրակեղծիքները բացահայտված են ու այդ մասին խոստովանել է Նիկոլի քաղաքական «պապան»՝ Վանո Սիրադեղյանը։

Ուշագրավ է, որ «Վերնատան» համաժողովից հետո Վազգեն Մանուկյանի դեմ նորաթուխ նիկոլականների ու Տեր–Պետրոսյանի փոքրաթիվ աջակիցների հարձակումները սինքրոնացված էին։ Ասել է թե՝ չարիքի իշխանության հիմնադիրներն ու նրանց թերմացքը նույն 96–ի գծի վրա են։

3. Եթե 96–ից հետո չարիքի իշխանություն է եղել, իսկ Նիկոլը կենտրոնացել է բացառապես Ռոբերտ Քոչարյանի դեմ ու չարիքի հիմնադիրների աջակցությամբ փորձում է վրեժ լուծել 1998–ի ու 2008–ի համար, ապա ամենամեծ չարիքի իշխանությունը դառնում է Նիկոլինը։

Մի խոսքով, Նիկոլի թշնամին իր լեզուն է։ Այդ լեզուն պատուհաս է դառնում թե՛ մեր երկրի, թե՛ անձամբ իր համար։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով Լևոն Տեր–Պետրոսյանի կարկառուն թիմակիցն է և ով մի ժամանակ հաճախորդ էր համարում Նիկոլին, այժմ ասելիք պետք է ունենա չարիքի իշխանության մասով, քանզի մինչև լևոնական դառնալը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ եղել է արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Ի դեպ, Նիկոլի նշանակած խորհրդարանի ներկայիս խոսնակ Արարատ Միրզոյանը Վլադիմիրենց համարում է կեղծիքների հիմնադիրներ։

Այս խորագրի վերջին նյութերը