Քաղաքական

20.11.2019 22:06


Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ)

Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ)

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ տեղի ունեցավ: Եկեղեցի մտավ ադրբեջանցի մի բլոգեր, ով հայտարարեց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:

«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասաց նա:

Ապա ադրբեջանցի բլոգերը հարցրեց՝ արդյոք իրեն հնարավորություն կտա՞ն հետո այդտեղից դուրս գալու: «Այո, ես երաշխավորում եմ»,-արձագանքեց Փաշինյանը:

«Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,-ասաց վարչապետը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը