Աշխարհ

20.11.2019 18:55


Մոսկվայում կկայանա ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողով

Մոսկվայում կկայանա ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողով

Նոյեմբերի 22-23-ին Մոսկվայում տեղի կունենա ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողով, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Համաժողովին ադրբեջանական պատվիրակությունը կգլխավորի Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նոյեմբերի 21-ին նախատեսված է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Մեհրիբան Ալիևայի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը