Աշխարհ

20.11.2019 16:00


Բերեզովսկին` «Սոչի»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

Բերեզովսկին` «Սոչի»-ի  գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ստանձնել է «Սոչի» ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բերեզովսկին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին կմնա մինչև ձմեռային դադարը` 3 տուր:

Բերեզովսկին «Սոչի»-ի մարզչական շտաբ աշխատանքի է անցել 2019 թվականից: Այժմ ակումբը ռուսական Պրեմիեր լիգայում վերջին տեղում է:

Այս խորագրի վերջին նյութերը