Աշխարհ

20.11.2019 17:34


Ավստրիայի իշխանությունները Հիտլերի տունը կվերածեն ոստիկանության բաժնի

Ավստրիայի իշխանությունները Հիտլերի տունը կվերածեն ոստիկանության բաժնի

Ավստրիայի իշխանությունները ոստիկանության բաժանմունքի կվերածեն Իննի Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ 1889 թվականին ծնվել Է ապագա նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

2017 թվականին Ավստրիայի Սահմնադրական դատարանը հաստատել Է այդ տան սեփականազրկման օրինականությունը: Այսպիսով դատարանը ճանաչել Է Ավստրիայի իշխանությունների որոշման սահմանադրականությունը, որոնք տունը բռնագրավել են սեփականատիրուհուց՝ զգուշանալով որ այն կարող Է նեոնացիստների ուխտագնացության վայր դառնալ: ՆԳՆում նշել են, որ տան նախկին սեփականակատիրուհուն վճարել են 812 հազար եվրոյի փոխհատուցում:

«Ոստիկանության կողմից տան ապագա օգտագործումը պետք Է պարզորոշ ցույց տա, որ այդ շենքն այլեւս չի հիշեցնի նացիոնալ-սոցիալիզմի մասին»,-հայտարարել Է Ավստրիայի ՆԳՆ-ի ղեկավար Վոլֆգանգ Պեշոռնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը