Կարծիք

19.11.2019 15:50


Այս կարգի ոչ արհեստավարժ մոտեցում չի կարելի ցուցաբերել

Այս կարգի ոչ արհեստավարժ մոտեցում չի կարելի ցուցաբերել

#Երևան_Բյուջե_2020
Կանաչ տարածքների հիմնման և պահպանման ծրագրով նախատեսվում է հատկացնել 3 միլիարդ 654 մլն 700 հազար դրամ: Ուրեմն, այս գումարից 240 մլն որոշել են Սարալանջի հարակից տարածքում նոր անտառ ստեղծեն և դրա համար 14 մլն 700 հազարի էլ տնկիներ ձեռք բերեն, իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ամենացնցող մասին եմ հասնում՝ մնացած 3 միլիարդ 400 միլիոն դրամը հատկացնել ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ՀՈԱԿ-Ի ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆԸ… աբսուրդ….

էդ ՀՈԱԿ-ը դեռ գոյություն չունի, դուք դեռ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ եք, որ կունենաք: Ի դեպ որևէ համայնքային կառույց ստեղծվում է ԱՎԱԳԱՆՈՒ որոշմաբ, բացի դա, դուք որևէ հաշվարկի բացվածք չեք ներկայացնում, թե ո՞նց եք ստացել այդ թիվը, ի՞նչ գործառույթներ պետք է կատարի այդ՝ դեռևս գոյություն չունեցող կառույցը, քանի՞ աշխատող եք նախատեսում, ո՞րն է արդյունավետությունը դրա, միգուցե ձեզ 10-ը միլիա՞րդ է հարկավոր...))... և վերջապես, մեկ էլ տեսաք Երևանի ավագանին դրական որոշում չի կայացնում այդ ՀՈԱԿ-ը ստեղծելու համար, բայց դժվար, 57 հոգով՝ առանց կարդալու, կնիքը կխփեն... այս կարգի ոչ արհեստավարժ մոտեցում չի կարելի ցուցաբերել…
#Երևանի_բյուջե_ջան_ջիգյար

Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը