Աշխարհ

18.11.2019 21:20


Հայտնի է, թե Թուրքիան երբ պատրաստ կլինի շահագործել S-400-ները

Հայտնի է, թե Թուրքիան երբ պատրաստ կլինի շահագործել S-400-ները

Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերը կսկսեն գործարկվել 2020թ.-ի գարնանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Վերջինս նշել է, որ մինչև 2019թ.-ի ավարտը նախատեսվում է վերջացնել թուրք մասնագետների վերապատրաստման աշխատանքները։

Ռուսաստանը պատրաստ է 5-րդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու գործում տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել Թուրքիային:

Մոտ երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսատսանի միջև կնքված մոտ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրագործումն ուղեկցվում է սկանդալներով: ՆԱՏՕ-ի անդամ երկրները պնդում են, որ ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցրել իրենց ռազմական դաշինքին: Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն էլ հայատարել են, որ այդ գործարքը վերանայման ենթակա չէ ու չեն պատրաստվում հրաժարվել ռուսական սպառազինությունից:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը