Կարծիք

15.11.2019 20:41


Ցանկացած հեղափոխությունից կամ զանգվածների ճնշմամբ իրականացված իշխանափոխություններից հետո հաստատվում է անցումային կառավարություն

Ցանկացած հեղափոխությունից կամ զանգվածների ճնշմամբ իրականացված իշխանափոխություններից հետո հաստատվում է անցումային կառավարություն

Ցանկացած հեղափոխությունից կամ զանգվածների ճնշմամբ իրականացված իշխանափոխություններից հետո հաստատվում է անցումային կառավարություն: Դա աքսիոմա է:

Աքսիոմա է նաև, որ նման դեպքերում հին իշխանության ռեստավրացիա՝ վերակագնում, չի լինում կամ եթե լինում էլ է, դա ավելի շուտ բուտաֆորիա է հիշեցնում ու շատ կարճ է տևում: Ոչ մի հասարակություն չի ձգտում ետ գնալ։

Այս առումով "ներկաները" վախենալու ոչինչ չունեն, նրանք պետք է վախենան, որ չեն կարողանա կատարել իրենց հիմնական առաքելությունը՝ իրականացնել իրենց "անցումային" գործառույթը և ճանապարհ բացել նոր հարաբերությունների ու դրանց վրա հիմնված նոր կառավարման համակարգի համար։

Ինչ վերաբերվում է "մերժվածների" վերադարձին, ապա դա հնարավոր չէ, սակայն հնարավոր է, որ ներկաները դառնան "նոր մերժվածներ", եթե չկատարեն իրենց դերը ու դրանից հետո խաղաղորեն հեռանան ու ակնկալեն նորից "ձայներ" ստանալ ըստ իրենց արժանիքների։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը