Աշխարհ

15.11.2019 20:20


Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում տեղակայված 20-րդ զրահատանկային բրիգադի զինապահեստում 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել են 16 զինվոր և 1 քաղաքացիական անձ: Այս մասին հայտնել է Շանլըուրֆայի նահանգապետ Աբդուլլահ Էրինը:

Ըստ նահանգապետի՝ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը արագորեն չեզոքացրել են հրշեջ փրկարարական ջոկատները:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը