Աշխարհ

14.11.2019 22:00


Վիճակագրություն․ Թուրքիան թշվառության մակարդակով 5-րդն է աշխարհում

Վիճակագրություն․ Թուրքիան թշվառության մակարդակով 5-րդն է աշխարհում

«Statista» առցանց վիճակագրական հարթակը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ 2018թ․ դրությամբ «թշվառության մակարդակը» բարձր է եղել։

Թուրքիան հայտնվել է այդ ցանկի առաջին հնգյակում՝ զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը։ Ցանկի համաշխարհային առաջատարը, ըստ աղբյուրի, Վենեսուելան է։ Երկրորդ տեղում Արգենտինան է, երրորդում՝ Իրանը, չորրորդում՝ Բրազիլիան։

Նշենք, որ «Թշվառության մակարդակը» որոշելիս որպես հիմք են ընդունվել տվյալ երկրի աղքատության և ինֆլյացիայի (գնաճի) վերաբերյալ «Bloomberg»-ի հրապարակած տվյալները։

Թեմայի վերաբերյալ «Twitter»-ում գրառում արած թուրք ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գյուրսել Թեքինը նման վիճակի համար մեղադրել է իշխող կուսակցությանը։

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը նույնական է գործազրկության և աղքատության հետ»,-գրել է նա՝ ներկայացնելով վերոնշյալ վիճակագրական տվյալները։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը