Կարծիք

12.11.2019 20:31


Հարյուրամյակի «բնակարանագողության» գործը տեսնես ի՞նչ եղավ

Հարյուրամյակի «բնակարանագողության» գործը տեսնես ի՞նչ եղավ

Ի դեպ։ Նկատեցի՞ք` «թավիշները» փաստացի ընդունեցին, որ Նիկոլ Ամենակարողը, ինքն էլ չհասկանալով (կամ` լավ էլ հասկանալով, այսինքն` գիտակցաբար) օրենքի լուրջ խախտում է թույլ տվել. իրեն ամրակցված կառավարական ամառանոցից ինքնագլուխ, как ни в чем ни бывало, տեղափոխվել է այլ, ավելի «պրեստիժային» մասնաճյուղ` չունենալով դրա իրավունքը։

Ամենակարողը հայտնի լայվում, հատ-հատ ցուցադրելով նոր կեցավայրի բարեմասնությունները, փորձեց սվաղել անօրինականությունը` ասելով․ պայմանավորվել էինք, չէ՞, Սերժ Սարգսյանին 10 տարի ծառայած ազգային հարստությունը վերադարձնում ենք պետությանը, որ հիմա էլ ժողովրդի ընտրած «ղեկավարին» ծառայի։ Բայց մենք հո գիտենք, որ դա ընդամենը «ատմազկա» էր։

Իրենք էլ լավ գիտեն։ Դրա համար օրենքը հետին թվով «նոր իրողություններին» հարմարեցնելու գործընթաց են նախաձեռնել. օրենսդրական նախաձեռնություն, որով ուզում են օրինականացնել կառավարական «դաչաների» 8-րդ մասնաճյուղը վարչապետին «ամրակցելու» փաստը։

Հետաքրքիր է`ԱԱԾ-ը (կամ ՀԽԾ-ն) կբարեհաճե՞ն արձագանքել վարչապետի աթոռն զբաղեցնող անձի կողմից ճչացող ապօրինության` հանցագործության մասին հաղորդագրությանը, թե՞ չեն հասցնի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը