Աշխարհ

12.11.2019 18:33


Ստամբուլում իր տան առջև հայտնաբերվել է բրիտանական հետախուզության նախկին սպայի դին

Ստամբուլում իր տան առջև հայտնաբերվել է բրիտանական հետախուզության նախկին սպայի դին

Նոյեմբերի 11-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում իր տան առջև մահացած է հայտնաբերվել Անգլիայի հետախուզության նախկին սպաներից Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը: Նա 2014թ. հիմնել էր «Mayday» փրկարարական խումբը, իսկ 2015թ. գրասենյակ բացել Ստամբուլում, որպեսզի աջակցի Սիրիայի նախագծին:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությամբ` անգլիական բանակի նախկին սպան, որը ծառայություն է իրականացրել Սիրիայում, ինքնասպանություն է գործել` պատշգամբից ցած նետվելով: Իսկ անգլիական «Reuters» լրատվական գործակալությունը, հղում անելով մահացածի կնոջը, հայտնել է, որ անգլիացի նախկին սպան գիշերը քնաբեր է ընունել:

Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ դեռևս շարունակվում են աշխատանքները դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ: Նոյեմբերի 12-ին Լե Մեսուրիերի գրասենյակ մի փաթեթ է ուղարկվել, որի վրա գրված է եղել «Նիհադ Սարմին» անունը: Ստամբուլի նահանգապետի խոսքով` սոցցանցերից ստացված տեղեկությամբ պարզ է դարձել, որ Նիհադ Սարմինը Սիրիայի Իդլիբի շրջանից է:

Նշենք, որ Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը 2016թ. Սիրիայում քաղաքացիական պաշտպանություն իրականացնելու համար Անգլիայի թագուհու կողմից պարգևատրվել էր «ասպետ» կոչումով:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը