Աշխարհ

11.11.2019 10:03


«Ռոմա»-ն առանց Մխիթարյան պարտվեց «Պարմա»-ին

«Ռոմա»-ն առանց Մխիթարյան պարտվեց «Պարմա»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Պարմա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները, սակայն «Պարմա»-ին հաջողվեց երկրորդ կեսում երկու գնդակ ուղարկել «գայլերի» դարպասը և սեփական պահել անառիկ: «Պարմա»-«Ռոմա»` 2:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հայտավորված չէր խաղին: Նա վնասվածքից ապաքինվելուց հետո չի մասնակցել մայրաքաղաքային ակումբին խաղերին:

«Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում այժմ կիսում է 5-6-րդ տեղերը:

Այս խորագրի վերջին նյութերը