Կարծիք

08.11.2019 20:52


Ազատել հեղափոխությունը «հեղափոխականներից»

Ազատել հեղափոխությունը «հեղափոխականներից»

Քաղաքական պայքարը նաև տեսակների և մտածողության պայքար է։

Իշխանությունների ապազգային ու պարզունակ գլոբալիզմի քաղաքականությանը հակադրվում է ազգային–առաջադիմական–դեմոկրատականը։

Պոպուլիզմին ու դեմագոգիային հակադրվում է էտատիզմը, ռացիոնալիզմն ու պրոֆեսիոնալիզմը։

Իշխանություններին թվում է, թե իրենք են համամարդկային արժեքների կրողները, բայց իրականում հետադիմական են ու հակապետական։

Իրենք «Նոր Հայաստանի» մասին են խոսում, բայց մնացել են անցյալում։ Հակառակ բևեռում նոր որակի Հայաստանի ջատագովներն են։

Իրենք անցողիկ են, իսկ հայ ժողովուրդը, Հայաստանը, Արցախը և մեր ազգային շահերը՝ մնայուն։

Մեր հասարակությունը դրական սպասումներ ուներ փոփոխություններից, բայց իշխանությունները մսխեցին վստահության լիմիտը և ցույց տվեցին, որ անկարող են բավարարել այդ սպասումները։

Պետք է, հետևաբար, տեր կանգնել այդ սպասումներին ու մեր երկրի զարգացման վեկտորը անցյալից տեղափոխել դեպի ապագա։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը