Կարծիք

08.11.2019 19:36


Չե՞ք տեսնում ձեր գեղցի վարչապետի պահվածքը

Չե՞ք տեսնում ձեր գեղցի վարչապետի պահվածքը

Էդ, որ ասում եք, առաջադիմություն, եվրոպական արժեքների ներմուծում, ուզում եք ձեզ իբր զարգացած ու առաջադեմ ներկայացնել: Դա ո՞րն է:

Խնդրում եմ բացատրեք հետադեմ, թերի զարգացածիս հասկանալ:

Իսկ չե՞ք տեսնում ձեր գեղցի վարչապետի պահվածքը:

Ամբողջ աշխարհին ի ցույց՝ կովի գլուխը դրած սեղանին հերձում է:

Բա առաջադեմ հասարակությունը էդ նախնադարյան ռետուալը ո՞նց կգնահատի:

Փաստորեն հայու գեն էք քննադատում, տրեխ ու քոչարի եք մեջբերում, բայց երբ հերթը հասնում է լափելուն, էստեղ մոռանում եք:

Փաստորեն ուտելը հեչ, կաևորը արվեստը եվրոպական ստանդարտներին համապատասխանի դե յուբկաներով պարը, շան հաչոցը ու գետնին թավալ տալը եվրոպան կգնահատի, իսկ քյալլեն ուտելը կամ մատերով խաշ ուտելը, որը կովի ոտերից է, կգնահատի՞:

Էստեղ են ասել՝ ոտերս ուտեք հա՞՝ ձեր քաղաքակրթությամբ ու բարձրարժեք արվեստով:

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը