Կարծիք

07.11.2019 19:05


Պողոսնե՛ր ջան, ախր գազի թանկանալը միայն կապված չէ ձեր տաքանալու հետ

Պողոսնե՛ր ջան, ախր գազի թանկանալը միայն կապված չէ ձեր տաքանալու հետ

Պողոսները ոգևորվել են Սուրենյան Գագիկի հայտարարությունից, թե բա ձմեռը տաք է լինելու ու թե գազը ինչքան ուզում է, թող թանկանա: Պողոսնե՛ր ջան, ախր գազի թանկանալը միայն կապված չէ ձեր տաքանալու հետ:

Գազի թանկացումը իր հետ բերելու է բավական մեծ թանկացումներ հոսանքի թանկացում, քանզի Հայաստանում այս պահին հոսանքի գրեթե 30 տոկոսը ստանում ենք գազով, տրանսպորի թանկացում, քանզի կթանկանա նաև հեղուկ գազը, ապրանքների թանկացում, քանզի գազով մեքենաներով առաքվող ապրանքը թանկ կնստի առաքիչի և ներկրողի համար և այսպես շարունակ:

Ջահանդամ թե գազը չի թանկանա, Պողոսիս ձմեռը տաք է լինելու, իսկ Պողոսը ո՛չ լողանալ է սիրում, ո՛չ ուտել, ո՛չ խմել, կարևորը Քոչարյանը անազատության մեջ է, Սերժն էլ նախագահ չէ...

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը