Աշխարհ

07.11.2019 20:50


Բոնդի մասին ֆիլմերի պլակատների խոշորագույն հավաքածուն վաճառել են 264 հազար դոլարով

Բոնդի մասին ֆիլմերի պլակատների խոշորագույն հավաքածուն վաճառել են 264 հազար դոլարով

Գաղտնի ծառայությունների բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի պլակատների՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն Անգլիայի Prop Store աճուրդի տանը վաճառվել Է 227,5 հազար ստեռլինգով (264,3 հազար դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին հայտնել Է Daily Mail թերթը:

Գերլրտեսին մարմնավորած ժողովրդականություն վայելող դերասանների, նրանց ընկերուհիների, ինչպես նաեւ թշնամիների պատկերներով գրեթե 500 պլակատներ միաժամանակ աճուրդի են հանվել առցանց եւ Ռիքմանսուորթ քաղաքում (Անգլիայի Հարթֆորդշիրի հարավարեւելման կոմսություն) գտնվող աճուրդների կազմակերպիչների կենտրոնակայանում:

Ամենաթանկ լոտը դարձել Է բոնդապատումի չորրորդ ժապավենի՝ Thunderball-ի (1965 թ.), պլակատների հավաքածուն՝ ԱՄՆ-ից, ժապավեն, որտեղ Բոնդի դերակատարը Շոն Քոներին Է: Այն վաճառվել Է 12,5 հազար ստեռլինգով (14,5 հազար դոլար): Աճուրդում արժեքով երկրորդը` 8,1 հազար ստեռլինգ (9,4 հազար դոլար), Goldfinger (1964 թ.) կինոնկարի՝ պատվերով պատրաստված աֆիշան Է, որտեղ 007 գործակալին դիմակայել Է չարագործ Աուրիք Գոլդֆինգերը (գերմանացի դերասան Գերտ Ֆրեբե):

Աճուրդի տան ղեկավար Սթիվեն Լեյնի խոսքով՝ «Ջեյմս Բոնդի մասին պլակատների՝ աշխարհում խոշորագույն նորարարական աճուրդը շատ մեծ հետաքրքրություն Է առաջացրել»:

Նա հույս Է հայտնել, որ այս աճուրդը «կատալիզատոր կդառնա բլոքբասթերների պլակատների 2020 թվականին եւս երեք աճուրդներ կազմակերպելու համար»: Ներկա դրությամբ բրիտանացի գերլրտեսի մասին նկարահանվել Է 24 ֆիլմ: Կինոնկարները հսկայական հաջողություն են ունեցել հանդիսականների առումով. ընդհանուր դրամամուտքերը կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար: 007 գործակալի արկածաների մասին Dr. No անվանումը կրող առաջին ֆիլմն Էկրան Է բարձրացել 1962 թվականին: Ներկայում բոնդապատումի վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի 007: Spectre-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար: Բացի Քոններից, մեծ Էկրանին տարբեր տարիների 007 գործակալներ են եղել Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017 թթ.), Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը եւ Դենիել Քրեյգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը