Կարծիք

07.11.2019 15:27


Վերցրո՛ւ քո այն քայլիստի ցուպն ու քայլիր հակառակ ուղղությամբ, եթե կուզես՝ էշին նստած

Վերցրո՛ւ քո այն քայլիստի ցուպն ու քայլիր հակառակ ուղղությամբ, եթե կուզես՝ էշին նստած

Երբ Սորոսի վաստակ «Ռեստարտի» ջահելները պարբերաբար մանիֆեստներ էին հրապարակում, քննարկումներ, դասադուլներ, հացադուլներ, ցույցեր էին կազմակերպում՝ պահանջում ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, բռնություն իրականացնում նրա նկատմամբ, ապա ըստ այս ԿԳՄՍ-ի ղեկավարի, նրանց պահանջը ճիշտ էր, օրինաչափ, արդար և օրինական: Եվ Արայիկ Հարությունյանը մինչ իշխանափոխությունը՝ որպես դասախոս և առավել ևս հետագայում՝ որպես նախարարի պաշտոնն զբաղեցրած անձ. մասնակցել, հովանավորել, կազմակերպել և գովերգել է նրանց գործողությունները, փորձել համոզել նախկին ռեկտորին հրաժարական տալ:

Հիմա արդեն, երբ վայելում է քաջնազարյան կարգավիճակով իրեն բաժին հասած պաշտոնը, ապա ուսանողների դասադուլը նրա սրտովը չէ, մեղմ ասած՝ տեղին չէ, հարիր չէ, իրավաչափ չէ և անհիմն է ու նման շանտաժի...

Դե իհարկե՛, քաղցր է երկնքից նվիրյալ պաշտոնն ու նրա ընձեռած հնարավորությունները, և դու արդեն աշխարհին, երևույթներին, իրադարձություններին նայում ես քո աշխատասենյակի և ծառայողական մեքենայի պատուհանից...

Իսկ հիմա ես եմ քեզ համոզում... Վերցրո՛ւ քո այն քայլիստի ցուպն ու քայլիր հակառակ ուղղությամբ, եթե կուզես՝ էշին նստած՝ առանց արագաչափերը ներքնաշորերով ծածկելու, առանց Արութին Զիմզիմովի մոնոլոգի...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը