Կարծիք

07.11.2019 13:30


Աննա Դանիբեկյանի պատճառով բանտում հայտնված երիտասարդների մեղքն այն է, որ չեն կարողացել ճիշտ ներկայացնել իրենց ակցիայի մշակութային արմատները

Աննա Դանիբեկյանի պատճառով բանտում հայտնված երիտասարդների մեղքն այն է, որ չեն կարողացել ճիշտ ներկայացնել իրենց ակցիայի մշակութային արմատները

Ոնց հասկանում եմ, դատավոր Աննա Դանիբեկյանին Նիկոլ Փաշինյանի հարցադրումը ուղղած ու ներկայումս բանտում հայտնված այն երկու տղաների միակ մեղքն այն է, որ իրենք այդպես էլ չեն կարողացել ճիշտ կերպով ներկայացնել իրենց ակցիայի մշակութային արմատները։

Իրենք ընդամենը պետք է հայտարարեին, որ դա ֆուտուրիստական ակցիա է, պետք է կրեին Նիկոլ Փաշինյանի դիմակներ, հարցադրումը կատարեին երգեցողության տոնով, առավել եւս, որ վնգստալու հարցադրումը դրան տրամադրում էլ է, ու մինչ ակցիայի իրականացումը դիմեին կրթության նախարարությանը ու մի երկու միլիոն դրամ պոկեին իրենց այդ խիստ ֆուտուրիստական պերֆորմանսի համար։ Մի հատ էլ վերջում, զուտ հանուն արվեստի, սիրողական քաշեին Աննա Դանիբեկյանի թուշը․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը