Աշխարհ

06.11.2019 20:10


Բիլ Գեյթսը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

Բիլ Գեյթսը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երկրորդ տեղը զիջել Է ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moսt Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին, ինչը հետեւում Է Forbes-ի վարկանիշից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ Առնոն վարկանիշի երկրորդ տեղն Է զբաղեցնում 107 միլիարդ դոլար գնահատվող կարողությամբ: Գեյթսը երրորդն Է՝ 106,8 մլրդ դոլար ցուցանիշով:

Ցուցակն առաջվա պես գլխավորում Է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի միագումար կարողությունը կազմում Է 112,4 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը