Քաղաքական

06.11.2019 15:24


Հրայր Թովմասյանի սանիկին Վերաքննիչ դատարանն ազատել է կալանքից. բացակայում է հիմնավոր կասկածը

Հրայր Թովմասյանի սանիկին Վերաքննիչ դատարանն ազատել է կալանքից. բացակայում է հիմնավոր կասկածը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանն ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Մենք Վերաքննիչ քրեական դատարան էինք բողոքարկել Նորայր Փանոսյանին ձերբակալելու որոշումը, ինչպես նաեւ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատարանի ըորոշումը։ Դատարանը ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ կալանավորումը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժեց։ Ասել կուզի՝ այն մեղադրանք որի մեջ մեղադրվում է Նորայր Փանոսյանը հիմնավոր կասկած առկա չէ»,-հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Նորայր Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ Փանոսյանին վերագրվող առերեւույթ չարաշահումները արձանագրվել են Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում։

Այս խորագրի վերջին նյութերը