Աշխարհ

06.11.2019 18:15


Քրդերը Սիրիայում քարեր են նետել թուրքական ու ռուսական զրահապատ մեքենաների վրա (տեսանյութ)

Քրդերը Սիրիայում քարեր են նետել թուրքական ու ռուսական զրահապատ մեքենաների վրա (տեսանյութ)

Սիրիայի հյուսիսային շրջաններում շարունակվում է ռուս-թուրքական համաձայնագրով նախատեսվող պարեկապահակային ծառայությունը։

Պարեկապահակային ծառայության առաջին փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 1-ին՝ Սիրիայի Քամիշլի և Ռասուլայն քաղաքների միջև ընկած տարածքում:

Նոյեմբերի 5-ին մեկնարկած պարեկության երկրորդ փուլի ընթացքում արտառոց միջադեպ է գրանցվել:

Սիրիայի Քոբանի քաղաքի քուրդ բնակիչները քարեր են նետել բնակելի վայրերով անցնող պարեկապահակային ծառայություն իրականացնող Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի զրահապատ մեքենաների ուղղությամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը