Կարծիք

05.11.2019 11:55


Այդ ազգին կարելի է ամեն կերպ մանիպուլացնել

Այդ ազգին կարելի է ամեն կերպ մանիպուլացնել

Մի բան ասեմ, էլի: Երբ տարիներ առաջ ուսումնասիրում էի տարատեսակ քաղտեխնալոգիաները ու դրանց կիրառումը ու ազդեցությունը ասենք հայ ազգի վրա, մի բան հասկացա:

Որ մի հասարակություն, որը նախրացած գնացել ու ինքն իր ձեռքով փակել է սեփական ատոմակայանը ու դրանից հետո տարիներ նստել է առանց լույսի, այն էլ պատերազմի ամենածանր տարիները ու որի արդյունքում ազգի 1/3 լքել է երկիրը ու վերջում էլ գլխիկոր հետ է բացել այդ ատոմակայանը, այդ ազգին կարելի է ամեն կերպ մանիպուլացնել:

Ու տենց էլ ազգը ինքն իրեն այդպես էլ չտվեց այդ ամենակարևոր հարցը, թե խի փակի, խի բացի, քանի որ դրանից հետո լեզուն կախ վազել է մի մանիպուլյացիայից դեպի մյուսը: Այնպես որ այն, ինչ տեսնում եմ վերջին տարիներին, հեչ էլ բացառություն չէ՝ դեբիլ հայրերին փոխարինելու էին գալու դեբիլ զավակները, որոնց կարելի է ամեն կերպ շահագործել՝ ո՛չ խելք ունեն, ո՛չ մեղք հասկանալու համար, որ իրենք ընդամենը ինչ-որ մեկի երազի պատկերային ֆոնն են:

Ընդ որում պետք էլ չի, որ ավելի բան հասկանան, քանի որ ինչպես նշում էր մեծագույն վրացի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին, սարսափելին ոչ թե քնի մեջ ապրելն է, սարսափելին այլոց քնի մեջ զարթնելն է: Ավելի լավ է մնալ քնած...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը