Կարծիք

03.11.2019 18:52


Սա ընդամենը քարոզ էր վայրագության, սատանիստական ծիսակատարության մի փոքրիկ մաս էր

Սա ընդամենը քարոզ էր վայրագության, սատանիստական ծիսակատարության մի փոքրիկ մաս էր

«ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկվա եսիմ ինչը ժամանակակից պարային ներկայացում է եղել և որ մենք՝ հետադեմներս, չենք հասկացել ժամանակակից արվեստը և փորձել խանգարել և քննադատել, ու նա էլ՝ իր առաջնորդի պես, չի մոռացել պարտադիր մեղադրել այդ հարցում նախկին իշխանություններին։ Ուրեմն հիշեցնեմ Միքայելին, ես դիպլոմով դերասանուհի եմ, ով չորս տարի շարունակ բացի դերասանական արվեստ սովորելուց, սովորել է նաև դասական և ժամանակակից պարեր, մասնակցել տարբեր երկրներում տեղի ունեցող թատերական փառատոների, ծանոթացել ժամանակակից պարին և թատրոնին, սակայն այսպիսի պար և բեմադրության նույնիսկ էլեմենտների չեմ հանդիպել։

Հորդորում եմ կիսագրագետ ու արվեստից լիովին բոբիկ պատգամավորիկին նման լկտիությունը չանվանել արվեստ և մշակույթ։ Չնայած, որ բացարձակ չեմ մեղադրում այս անգրագետներին, քանզի մեր իսկական արվեստագետները վարում են ջայլամի քաղաքականություն, լռում են ու ապրում վախի մեջ։

Հարգելի արվեստագետներ, իմ դասախոսներ, կոլեգաներ ու ռեժիսորներ, մի վախեցեք ձեր կոչումներից, մի վախեցեք աղքատավարձը կորցնելուց, մի փորձեք ամեն կերպ դուր գալ օրվա իշխանությանը և ձայն բարձրացեք, թույլ մի տվեք սրանց պղծել գոնե մեր արվեստն ու մշակույթը։

***

Այն, ինչ կատարվեց երեկ Հանրապետության հրապարակում, ոչ մի աղերս չունի մշակույթի և ներկայացման հետ։ Տարբեր երկրներում եմ ականատես եղել փողոցային ներկայացումների և այո՛, շատ կուզեի, որ իմ երկրում էլ զարգանար փողոցային մշակույթ հասկացողությունը, բայց ոչ այս ձևաչափում։

Սա ընդամենը քարոզ էր վայրագության, սատանիստական ծիսակատարության մի փոքրիկ մաս էր, որը ի ուրախություն մեզ՝ շատ վատ էր բեմադրված և ավելի վատ խաղացված։

Պատահականություն չէ, որ գիտությունն ու մշակույթը հանձնեցին այս այլասերված երևույթին, սա բնավ էլ օպտիմալացման համար չէր, այլ մշակված ծրագիր երկու կարևորագույն ոլորտ կործանելու համար։ Ինչևէ պարոն նախարարը ասում է, որ այլևս արվեստը ցենզուրա չի ունենալու, քանզի ազատ երկրում արվեստը ազատ պիտի լինի։ Ինչ՞ ԱրաՅիկ, լավ ես՞, ազատ երկի՞ր, չէ՛, չենք լսել, մեր երկրում երեք քաղբանտարլյալ կա, մեր երկրում ճնշված մամուլ կա ինչ՞ ազատ երկիր, և հետո ԱրաՅիկ արվեստը ինքնին ազատություն է, բայց ոչ լկտիություն ու սրբապղծություն։ ԱրաՅիկ, Կամասուտրան ևս արվեստի գործ է, որը կարելի է բեմադրել, լավ միտք է չէ՞, փող դուրս գրեք մի անտաղանդ ՀԿ-ի, բեմադրեն, խաղան մանկապարտեզների մոտ, մեկ է արվեստը սահման չունի։

Սա մեր պետականության վերջի սկիզբն է։ Եկել է սթափվելու և սթափեցնելու ժամանակը։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը