Աշխարհ

02.11.2019 09:49


Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից

Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրից առաջ «գայլերը» ներկայացրել են ընդհանուր հայտացուցակը, որտեղ կրկին չի ընդգրկվել Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը վնասվածքից հետո դեռևս չի մասնակցել «Ռոմա»-ի խաղերին:

Սերիա Ա-ի հաջորդ տուրում «Ռոմա»-ն կխաղա «Նապոլի»-ի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

10-րդ տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարելավեց իր դիրքերը և 4-րդն է 19 միավորով:

Այս խորագրի վերջին նյութերը