Աշխարհ

01.11.2019 14:16


Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել Քիմ Քարդաշյանը

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել Քիմ Քարդաշյանը

Թուրքական մամուլում շարունակվում է ակտիվություն պահպանել նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման թեման:

Ուշագրավ լուրեր են շրջանառվում են այն մասին, որ բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, գրում են, որ քվեարկությունից առաջ Քարդաշյանը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել բազմաթիվ կոնգրեսականների հետ, ինչն էլ, ի վերջո, ցանկալի արդյունք է տվել:

Նշվում է, որ Սփեյերը Քարդաշյանին բնութագրել է որպես «Հայաստանի գաղտնի զենք»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը