Աշխարհ

30.10.2019 20:15


HBO-ն նկարահանելու Է «Գահերի խաղի» պրիկվելի 10 սերիա

HBO-ն նկարահանելու Է «Գահերի խաղի» պրիկվելի 10 սերիա

HBO հեռուստաընկերությունը նկարահանելու Է «Գահերի խաղը» (2011-2019 թթ.) ժողովրդականություն վայելող սերիալի պրիկվելը, որը կստանա House Of The Dragon («Վիշապի տունը») անվանումը: Այդ մասին հայտնի Է դարձել հոկտեմբերի 29-ին WarnerMedia մեդիահոլդինգի՝ ներդրողների համար կազմակերպված միջոցառմանը, որի մեջ մտնում Է HBO-ն: Ավելի վաղ հեռուստաընկերությունը հրաժարվել Էր նման մեկ այլ նախագծից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրապարակված տվյալների համաձայն, նոր սերիալի գործողությունը ծավալվում Է «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ: Որպես «Վիշապի տան» ռեժիսոր հանդես կգա բրիտանացի Միգել Սապոչնիկը, որը նկարահանվել Է հիմնական կինոսագայի մի քանի սերիայում եւ 2016 թվականին Emmy-ի մրցանակներից մեկին Է արժանացել «Դրամատիկական սերիալի լավագույն ռեժիսուրա» անվանակարգում:

Պրիկվելի սյուժեն ստեղծվելու Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի մոտիվներով, որը Ռայան Քոնդալի հետ միասին հանդես Է գալու որպես դրա սցենարիստ: Ներկա դրությամբ HBO-ն պատվիրել Է նոր սերիալի 10 Էպիզոդ: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը