Աշխարհ

28.10.2019 18:05


Աշխարհի ամենաերկար մազեր ունեցող աղջիկն ապրում է Թուրքիայում

Աշխարհի ամենաերկար մազեր ունեցող աղջիկն ապրում է Թուրքիայում

Աշխարհի ամենաերկար մազեր ունեցող աղջիկը բնակվում է Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Թրքուհի Փելին Օզդեմիրի մազերի երկարությունը 152սմ է, իսկ հասակը՝ 155 սմ։ Նրա մազերը չեն կտրվել ծնված օրից։

Օզդեմիր գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար մազեր ունեցող աղջիկ։

«Ինձ երբեք դուր չեն եկել մազերի կարճ կտրվածքներ։ Երբ ես փոքր էի, հրաժարվում է գնալ վարսավիրանոց։ Հետագայում երբ մազերս աստիճանաբար սկսեցին երկարել, ես ափսոսում էի կտրել դրանք»,- նշել է աղջիկը՝ հավելելով, որ նման երկար մազեր ունենալու համար ինքը երբեք չի օգտագործել որևէ հատուկ միջոց:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը