Աշխարհ

25.10.2019 16:50


ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ մտել Է Բաթումի նավահանգիստ

ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ մտել Է Բաթումի նավահանգիստ

ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ Է մտել Բաթումի նավահանգիստ, դրանք համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության ուժերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության Առաջին ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դրանք ITS VESUVIO (Իտալիա) եւ TCG AMASRA (Թուրքիա) նավերն են, որոնք ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի ստորաբաժանման անդամներ են. նավերը ղեկավարում Է կապիտան Ալեսանդրո Ֆալկոնեն: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Բաթում Էր մտել Porter (DDG-78) ամերիկյան հրթիռային Էսկադրային ականակիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը