Լրահոս

23.10.2019 14:00


Արմավիրի մարզում բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21011-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Արմավիրի մարզում բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21011-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Մրգաշատ գյուղի վարչական տարածքում, բախվել են 36-ամյա Մանուկ Մ.-ի վարած ВАЗ 21011 մակնիշի 33 VO 595 համարանիշի և 34-ամյա Արշակ Ե.-ի վարած Ford Transit մակնիշի 35 PZ 202 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 21011-ը գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու գազոնի մեջ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Գլխիվայր շրջված ավտոմեքենան ոստիկանության Մեծամորի բաժնի ոստիկանների, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և այն քարշակով տեղափոխվում է անվտանգ վայր:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը