Աշխարհ

21.10.2019 18:44


Աբու Դաբիի ցուցահանդեսում կցուցադրեն ամենահին մարգարիտը

Աբու Դաբիի ցուցահանդեսում կցուցադրեն ամենահին մարգարիտը

Աշխարհում ամենահին՝ «Աբու Դաբիի մարգարիտը» կդառնա «Պերճանքի տասը հազար տարին» ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը, որը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Լուվրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն:

Շուրջ 2,5 միլիմետր տրամագծով թանկարժեք քարը, որն արդեն ութ հազար տարեկան Է, առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 30-ից մինչեւ փետրվարի 18-ը:
Այն հնագետները գտել են Մարավա կղզու հողի շերտում, դրա տարիքը 5600-ից մինչեւ 5800 տարի Է մեր թվականությունից առաջ: Մարգարիտը մտնում Է շեյխ Զայդի Ազգային թանգարանի հավաքածուի մեջ:

Աբու Դաբիի Լուվրը բացվել Է 2017 թվականին եւ համարվում Է ԱՄԷ-ում առաջին ունիվերսալ գեղարվեստական թանգարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը