Լրահոս

05.05.2010 17:44


Ծովահենների կողմից զավթված «Московский университет» տանկերի անձնակազմը ողջ և առողջ է

Վերջին տվյալներով՝ սոմալացի ծովահենների՝ Ադենի ծոցում զավթած «Московский университет» տանկերի անձնակազմը ողջ և առողջ է։ Այս մասին հաղորդել է տարածաշրջանում կոալիցիոն ռազմածովային ուժերի ներկայացուցիչը։

-Նավապետից ստացած վերջին տեղեկությամբ՝ անձնակազմի բոլոր անդամները ողջ են, տանկերը տեսանելի վնասվածքներ չունեն, բեռը չի վնասվել,- ասել է աղբյուրը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս հաստատել է տանկերի զավթման մասին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ այսօր սոմալցի ծովահենները զավթել էին «Московский университет» տանկերը, որի նավապետը ուղիղ կապ էր հաստատել «Маршал Шапошников» նավի զինվորների հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը