Լրահոս

05.05.2010 16:57


Orange-ն իր գործունեության 6-ամսյակի առթիվ բաժանորդներին պարգևում է ընդմիշտ անվճար զանգեր

Orange-ն իր գործունեության 6-ամսյակի առթիվ բաժանորդներին պարգևում է ընդմիշտ անվճար զանգեր

Ճիշտ 6 ամիս առաջ' նոյեմբերի 5-ին, Orange-ը մեկնարկեց իր ծառայությունների մատուցումը Հայաստանում: Այսօր կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ամփոփվեցին վեցամսյակի արդյունքները և ներկայացվեցին ընկերության նոր առաջարկները , լավ բաները չեն ավարտվում ե կարգախոսի ներքո:

6-ամսյակի կապակցությամբ ընկերությունն այսօր մեկնարկում է տոնական առաջարկ ինտերնետի և ձայնային ծառայությունների բաժանորդների համար:

«Թերևս բոլորս ցանկանում ենք, որ լավ բաները չավարտվեն։  Այդ իսկ պատճառով էլ այս առաջարկի շրջանակներում արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր ներկա և ապագա բաժանորդները հիրավի զգան, որ Orange-ում լավ բաները երբեք չեն ավարտվում»,- ասել է ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։

Orange-ի ձայնային ծառայությունների ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները կարող են մինչև հունիսի 30-ն ընտրել մեկ Orange համար, և ուղարկելով այդ համարը SMS-հաղորդագրությամբ 2010 կարճ համարին' հավերժ զանգահարել նրան անվճար: Ավելին, առ այսօր Orange-ին միացած բոլոր բաժանորդների քարտերի նախնական վավերականության ժամկետը երկարաձգվում է ուղիղ մեկ տարով' մինչև 2011թ. մայիսի 5-ը, որը հնարավորություն կտա նրանց ազատորեն և առանց որևէ արհեստական սահմանափակումների օգտվել Orange-ի ընձեռած բոլոր ծառայություններից: Օրինակ, եթե Orange-ի բաժանորդն ունի որոշակի գումար իր հաշվին, և նրա քարտի նախնական վավերականության ժամկետը մոտենում է ավարտին, ապա նա այսուհետ անհանգստանալու կարիք չունի, քանի որ կարող է օգտագործել իր հաշվին եղած գումարը առանց հավելյալ լիցքավորման անհրաժեշտության:

Իսկ բոլոր նրանք, ովքեր կմիանան Orange Ինտերնետին մինչև հունիսի 30-ը, ուղիղ մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կստանան գերարագ ինտերնետի հավելյալ 1ԳԲ թրաֆիկ: Ավելին, նրանք կարող են նաև նույն նվերն անել իրենց ընկերներից մեկին, եթե բաժանորդագրվելիս հայտնեն իրենց այն ընկերոջ ինտերնետի համարը, ով խորհուրդ է տվել միանալ Orange Ինտերնետին:

Ամփոփելով անցած 6 ամիսները' ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ներկայացրեց ընկերության ձեռքբերումները: Այսօր, ինչպես նոյեմբերին, Orange-ն ունի գերարագ ինտերնետի ամենաընդարձակ 3G+ ծածկույթը Հայաստանում, և Orange-ի ծառայությունները հասանելի են ոչ միայն մեծ քաղաքներում, այլ նաև փոքր գյուղերում: Orange-ն իսկական հեղափոխություն արեց ինտերնետի շուկայում: Orange-ն առաջինը հայկական շուկայում ներկայացրեց հանրահայտ iPhone-ը և Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնները, առաջարկեց սպառողներին հարմարավետ և նորարարական բազմաթիվ ծառայություններ, ինչպես նաև Հայաստան բերեց եվրոպական օպերատորի փորձն ու գիտելիքները:

« 6 ամիս անց մենք կարող ենք ասել, որ մեր ամենամեծ ձեռքբերումը մեծ Orange ընտանիքն է: Մեզ համար ամենակարևորը մեր բաժանորդների վստահությունն էե, ասաց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեր պլանները հստակ են: Մենք շարունակելու ենք ընդլայնել 2G և 3G+ տեննոլոգիաներով համալրված ծածկույթը' օգոստոսի վերջին արդեն մեր ծառայությունները հասանելի դարձնելով բնակչության 93%-ին: Միաժամանակ էլ ավելի ենք հզորացնելու առկա 3G+ ցանցը' մեր ինտերնետի բաժանորդներին ավելի որակյալ և արագ ինտերնետ կապով ապահովելու համար,  ինչպես նաև բացելու ենք վաճառքի նոր կետեր' մեր հաճախորդներին ավելի մոտ լինելու համար: Տարեվերջին մենք մոտ 80 խանութ կունենանք»,- ասել է Բրունո Դյութուան:

Այս խորագրի վերջին նյութերը