Լրահոս

04.05.2010 14:46


Ո՞վ պետք է բնապահպանական աղետի դեմն առնի

Ո՞վ պետք է բնապահպանական աղետի դեմն առնի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ բնապահպանական ՀԿ-ների մի շարք ներկայացուցիչներ Երևանում տեղի ունեցած բնապահպանական աղետի մասին ահազանգ էին հնչեցրել։ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, որտեղ ժամանակին 577 տոննա տարբեր թունաքիմիկատներ են թաղվել, մնացել է անվերահսկելի, իսկ վերջերս անհայտ անձը հանել է թունաքիմիկատների վրա լցված  հողի 2-մետրանոց շերտը՝ ակտիվացնելով վտանգավոր, քաղցկեղածին, մուտագեն նյութերը, որոնք բնակչության համար շատ մեծ վտանգ են ներկայացնում։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս խնդրին՝ «Հանուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն ասել է, թե դա իրոք շատ լուրջ խնդիր է, և մենք լքված ու վերահսկողությունից դուրս մնացած այդպիս մի քանի թույների գերեզմանոցներ ունենք։

- «Հայ կանայք հանուն առաղջության և առողջ շրջակա միջվայրի» ՀԿ-ն է զբաղվում  այդ հարցերով։ Դիմել էր միջազգային կառույցներն և հասավ նրան, որ անցած տարի պատկան մարմինները հետաքրքրվեցին, և կառավարությանը որոշում կայացրեց, պարսպապատեցին այդ տարածքը։ Կազմակերպությունն անընդհատ հսկում է այնտեղ տիրող իրավիճակը, բայց երկու ամիս առաջ գնացել ու տեսել են, որ տարկտորով մտել են, այդ ամբողջը քանդել են, և թույնը դուրս է եկել, բայց ոչ ոքի դա չի հետաքրքրում,-նշել է նա։

Ըստ Կարինե Դանիելյանի ՝ այստեղ համակարգի և համագործակցության խնդիր կա։

-Կա անհամաձայնություն գործառույթների առումով, ինչպես ամեն հարցում։ Անընդհատ քաշքշուկի մեջ ես լինում. մեկն ասում  է՝ բնապահպանության նախարարության խնդիրն է, մյուսն ասում է՝ քաղաքապետարանինն է։ Եվ այդպես  ամեն մեկը մյուսի վրա է գցում, և այս օրին ենք հասնում։ Ես միշտ ասել եմ՝ եկեք նստենք, միասին այդ հարցերը քննարկենք, բայց...,-հավելել է նա։

Իսկ Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանն էլ ասել է, թե Բնապահապանության նախարարությունում խնդրին տեղյակ են։

-Մենք  թափոնների հարցերով հատուկ վարչություն ունենք, որոնք զբաղվում են այդ խնդրով։ Իրոք  մտահոգություններ կան, և նախարարն անձամբ տեղյակ  է ու զբաղվում է  այդ հարցերով,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը