Լրահոս

04.05.2010 13:00


Ուսանողական պուրակում անօրինական կառուցապատման դեմ ստորագրահավաքը շարունակվում է

«Մենք ենք քաղաքի տերըե երիտասարդական խումբը ուսանողական պուրակի անօրինական կառուցապատման դեմ ստորագրահավաք է հայտարարել:  Հասարակական կազմակերպությունների, ճարտարապետների եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների նախաձեռնությունը, ովքեր այս տարվա մարտին կոչ էին անում  դեմ հանդես գալ ուսանողական պուրակում' Վիկտոր Համբարձումյանի արձանի կողքին օբյեկտների կառուցմանը, շարունակում է երիտասարդական շարժումը, որը հանդես է եկել հայտարարությամբ. ,Թույլ չտանք' ոտնահարվեն հանրության իրավունքները, ոտքի տակ առնվեն մեր կանաչ տարածքները, անվերադարձ բետոնապատվի այն, ինչ շնչավոր է... Անենք առավելագույնը, օգտագործենք մեր ներուժը, դառնանք իրական տերերն այս քաղաքի, մի բան թողնենք մեր սերունդներին»:
Ստորագրահավաքին և այս հասարակական նախաձեռնությանը կարելի է միանալ  Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ' մայիսի 3 - 7-ին, ժամը' 18:00- 20:00-ին: Խումբը նաեւ պատրաստ է պատասխանել [email protected] հասցեին ուղարկված հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը