Լրահոս

09.10.2019 15:05


Երևանում Առինջի կամարի մոտ բախվել են Opel-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

Երևանում Առինջի կամարի մոտ բախվել են Opel-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:05-ի սահմաններում Աճառյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ Առինջի կամարի դիմաց, բախվել են Opel մակնիշի 35 XՍ 692 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 VX 517 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարոդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վիրավոր վարորդների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով Կոտայքի մարզից դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը