Քաղաքական

08.10.2019 17:50


Յուրի Խաչատուրովը Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղում է եղել. ԳՇ պետ

Յուրի Խաչատուրովը Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղում է եղել. ԳՇ պետ

Յուրի Խաչատուրովը մարտական գործողությունները սկսելուց 20-25 րոպե անց արդեն հրամանատարական կետում է եղել և այնտեղից ղեկավարել գործողությունները։ Այս մասին այսօր ասուլիսին հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ գտնվելու վայրի մասին հարցին։ Նրա խոսքով՝ քննության ընթացքում նա տեղեկանք է ներկայացրել։

«Ցուցմունք չի եղել, քանի որ ես տեղեկանք եմ տրամադրել։ Տրամադրել եմ այն, ինչ-որ իրականում եղել է»,-ասաց Դավթյանը։

Գլխավոր շտաբի պետն այլ մանրամասներ չհայտնեց։ Նրա խոսքով՝ հրամանատարական կետի մուտքի և ելքի վերաբերյալ համապատասխան գրառումներ կան։

Այս խորագրի վերջին նյութերը