Քաղաքական

07.10.2019 09:02


«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում են հայ-ռուսական զորավարժություններ

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում են հայ-ռուսական զորավարժություններ

Հայ-ռուսական երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժության շրջանակում «Բաղրամյան» զորավարժարանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի (ուժերի) միավորված խմբավորման աէրոմոբիլ խմբերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, զորավարժությանը մասնակցում է 1,5 հազար զինծառայող, ավելի քան 500 հատուկ ռազմական տեխնիկա։

Զորավարժությունը կանցկացվի մինչև հոկտեմբերի 13-ը։

Այս խորագրի վերջին նյութերը