Լրահոս

28.09.2019 13:10


Գյումրիում Volkswagen-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Nissan X-Trail-ին. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է

Գյումրիում Volkswagen-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Nissan X-Trail-ին. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 31 OL 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրիի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Volkswagen-ն էլ առաջ է ընթացել և բախվել Nissan X-Trail մակնիշի 35 TZ 843 համարանիշի ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ամբողջական տվյալները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը