Լրահոս

28.09.2019 12:45


Գեղարքունիքի մարզում բախվել են Toyota Land Cruiser-ն ու УАЗ-ը․ կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են Toyota Land Cruiser-ն ու УАЗ-ը․ կան վիրավորներ

Երեկ, սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Մինասյանի վարած УАЗ մակնիշի 585 AR 61 համարանիշի և 24-ամյա Ռազմիկ Բադեյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 998 AR 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Բադեյանը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, իսկ УАЗ-ի ուղևորներ՝ Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 61-ամյա Քնարիկ Մինասյանն ու 43-ամյա Լաուրա Ասատրյանը տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը