Աշխարհ

20.09.2019 13:05


Ուկրաինայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանը՝ Սամվել Դոնեցկին (տեսանյութ)

Ուկրաինայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանը՝ Սամվել Դոնեցկին (տեսանյութ)

Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկիյ անվանմամբ, գրում է tsn.ua-ն:

Խմբավորման ղեկավարին փնտրում էր Ինտերպոլը` Հայաստանում կատարած սպանության համար:

1990-ական թվականներին Մարտիրոսյանը գլխավորել է Դոնեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում, հայտնում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հանցավոր խմբավորման անդամները` 60-ամյա Սամվել Մարտիրոսյանը, նրա 58-ամյա կողակիցը և երկու «հանցակից-գործընկերները» մեղադրվում են շորթումների, մարդկանց առևանգման, զենքի վաճառքի և այլ ծանր հանցագործությունների համար: Նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները տեղեկացված են ձերբակալման մասին, իսկ հետաքննությունն իրականացվելու է Ուկրաինայի տարածքում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը