Լրահոս

06.09.2019 14:25


Մխիթարյանի ծառայություններով հետաքրքված են եղել նաև այլ ակումբներ

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքված են եղել նաև այլ ակումբներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, բացի «Ռոմա»-ից, հետաքրքրված եղել են նաև այլ ակումբներ:

«Արսենալ»-ում մարզչի փոփոխությունն իր ազդեցությունն ունեցավ իմ հեռանալու վրա, քանի որ այնտեղ էի տեղափոխվել Վենգերի ցանկությամբ: Գուցե իմ խաղային փիլիսոփայությունը չէր համապատասխանում Էմերիի փիլիսոփայությանը: «Սա ֆուտբոլ է, և ամեն ինչ հնարավոր է: Կարևորն այն է, որ ես իմ երազանքին հասել եմ՝ խաղացել եմ Անգլիայի առաջնությունում»,- ասաց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք այլ ակումբներ ևս հետաքրքրություն ունեին իր տեղափոխության հարցում, կիսապաշտպանը շեշտեց, որ «այլ թիմեր կային, որոնք միայն հետաքրքրվել են, բայց ավելին չի եղել: «Ռոմա»-ն ավելի մեծ ցանկություն ուներ ինձ տեսնելու իր կազմում, ես էլ իմ հերթին ուրախ եմ այնտեղ խաղալու համար»,-եզրափակեց նա:

Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Այս խորագրի վերջին նյութերը